ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i86475-ԻԻՀ_ԱԳ_նախարարության_խոսնակը_ցավ_է_հայտնել_թուրքական_ինքնաթիռի_կործանման_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել Իրանի տարածքում թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 04:02 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել Իրանի տարածքում թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Փրկարարական մի քանի խմբեր անմիջապես դեպքի վայր են գործուղվել և չնայած կլիմայական վատ պայմաններին, փորձում են հասնել դեպքի վայր և ուսումնասիրել իրավիճակը»:

Էմիրությունների Շարջայից Ստամբուլ թռչող թուրքական անձնական ջեթ տեսակի ինքնաթիռը կիրակի երեկոյան Իրանի Չարմահալ և Բախտիարի նահանգի կենտրոն Շահռեքորդի մերձակայքում կործանվել է:

Դեպքի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 11 ուղևորները: