ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում ԱՄՆ-ի դեմ լիարժեք համախոհություն գոյություն ուներ. Էրաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i86791-ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովում_ԱՄՆ_ի_դեմ_լիարժեք_համախոհություն_գոյություն_ուներ._Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ուրբաթ օրը Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նստաշրջանի ավարտին ասել է. «Այս նիստում ՀԳՀԾ-ն լիարժեք գործադրելու հարցում լիակատար համախոհություն գոյություն ուներ, ինչը հակասում է ԱՄՆ-ի ցանկությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 03:43 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում ԱՄՆ-ի դեմ լիարժեք համախոհություն գոյություն ուներ. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ուրբաթ օրը Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նստաշրջանի ավարտին ասել է. «Այս նիստում ՀԳՀԾ-ն լիարժեք գործադրելու հարցում լիակատար համախոհություն գոյություն ուներ, ինչը հակասում է ԱՄՆ-ի ցանկությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանն ընդհանուր առմամբ գտնվում էր ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված մթնոլորտի ազդեցության տակ: «Նիստում բոլոր կողմերն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց աջակցությունն ու նաև միջազգային այս համաձայնության պահպանման ուղղությամբ իրենց ցանկությունը». ասել է նա:

«ԻԻՀ տեսակետից, ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցն առաջ քաշելն իսկ միջազգային այս համաձայնության ոտնահարում է համարվում, քանի որ ՀԳՀԾ-ում բոլոր կողմերը պարտավորություն են ստանձնել բարիացակամորեն ու կառուցողական միջավայրում գործադրել այն»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը:

«Իրանի այս դիրքորոշումը կիսում են ՀԳՀԾ-ի գրեթե բոլոր մյուս անդամները»,-հավելել է Էրաղչին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանի ավարտին, Իրանի ու ԱՄՆ-ի բանակցող պատվիրակությունները Վիեննայում երկկողմ խորհրդակցություն ունեցան: