Զարիֆ. ՀԳՀԾ-ից հրաժարվելն ԱՄՆ-ի համար ցավոտ կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i86797-Զարիֆ._ՀԳՀԾ_ից_հրաժարվելն_ԱՄՆ_ի_համար_ցավոտ_կլինի
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նկատի առնելով հետազոտության ու զարգացման ոլորտում ՀԳՀԾ-ում արված կանխատեսումները և խաղաղասիրական ոլորտում իր միջուկային կարողության ընդլայնման ուղղությամբ Իրանի քայլերը, եթե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հրաժարվի, անկասկած դա ցավոտ կլինի Վաշինգտոնի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 03:46 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ից հրաժարվելն ԱՄՆ-ի համար ցավոտ կլինի

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նկատի առնելով հետազոտության ու զարգացման ոլորտում ՀԳՀԾ-ում արված կանխատեսումները և խաղաղասիրական ոլորտում իր միջուկային կարողության ընդլայնման ուղղությամբ Իրանի քայլերը, եթե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հրաժարվի, անկասկած դա ցավոտ կլինի Վաշինգտոնի համար»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ գիշեր Աստանայից Թեհրան վերադարձի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ դառնալու առաջին օրից ու նույնիսկ դրանից առաջ փորձել է ոչնչացնել ՀԳՀԾ-ն ու բոլոր ժամանակներում էլ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի գործադրման հարցում խոշոր խախտումներ է թույլ տվել»:

«ՀԳՀԾ-ում հստակ նախատեսված է, որ եթե Իրանը չկարողանա տնտեսապես շահել դրանից, կարող է որոշակի քայլեր ձեռնարկել»,-հայտարարել է Զարիֆը, նշելով, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ընթացքում Թեհրանն իրեն նախապատրաստել է տարբեր պայմանների համար:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Աստանայի նախաձեռնությունը, որի գոյությունից 14 ամիս է անցնում, կարողացել է սատարել Սիրիայում լարվածությունների մեղմացմանն ու այդ երկիր հումանիտար օժանդակությունների առաքման ծավալների մեծացմանը: «Դժբախտաբար արևմտյան որոշ երկրներ շարունակ փորձել են բարդություններ առաջացնել Աստանայի գործընթացի ճանապարհին և դա արել են տարբեր միջոցներով». հավելել է նա:

«Վերջին շաբաթներում ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականության պատճառով, Սիրիայում բախումները սրվել են»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: