Իրանի Խուզեսթան նահանգում ահաբեկչական ցանց է վնասազերծվել
ԻԻՀ անվտանգության ծառայության աշխատակիցները Իրանի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգում հայտնաբերել ու ձերբակալել են ահաբեկչական մի ցանցի անդամների:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության շաբաթ օրվա հաղորդման համաձայն, Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի, Ալե Սաուդի ռեժիմի ու հակահեղափոխական անձանց վնասազերծումը շարունակվելով, ժողովրդի համագործակցության և Իրանի անվտանգության ուժերի ձեռնարկած քայլերի շնորհիվ, հայտնաբերվել ու ձերբակալվել են թեթև ու կիսածանր զենքերով զինված ահաբեկչական մի ցանցի անդամները:
Ահաբեկչական ցանցը մտադիր էր Իրանի ու այդ թվում Խուզեսթան նահանգի տարբեր հանրային վայրերում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
ԻԻՀ թշնամիները վերջին 40 տարիների ընթացքում տարբեր միջոցների, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների միջոցով, փորձել են իրագործել իրենց նպատակները, ինչը կանխվել է Իրանի անվտանգության ուժերի զգաստության շնորհիվ: