Մարտ 19, 2018 15:56 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին ՝ ընտրվելու կապակցությամբ

Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նշելով, որ առ այժմ ամփոփվել են ձայների 99.83 տոկոսը, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 76.6 տոկոսը:

Մարտի 19-ին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Թեհրան-Մոսկվա հարաբերությունները զարգանալու կապակցությամբ: Նա հայտնել է Ռուսաստանի հետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով Ռուսաստանի հետ համագործակությունները ծավալելու Իրանի կամքն ու պատրաստակամությունը: 

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ Պուտինի նախագահության նոր շրջանում, Թեհրան-Մոսկվա հարաբերություններն էլ ավելին են զարգանալու:

ԻԻՀ նախագահը Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին առողջություն, հաջողություն ու բարօրություն է մաղթել: 

Պիտակ