Ռոհանին Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել տարածաշրջանի 9 երկրների ղեկավարներին
ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր առանձին ուղերձներ հղելով Նոռուզի տոնի կապակցությամբ շնորհավորեց Աֆղանստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարներին:
ԻԻՀ նախագահության տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին Նոռոզը (Գարնանամուտ) նշող տարածաշրջանի 9 երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում մատնանշելով այն կետը, որ Նոռուզը հիացմունք և ուրախություն ու ցնծություն պատճառող իրադարձություն է, որը սերում է Նոռուզի քաղաքակրթական տարածքի լուսամիտ նախնիների հարուստ մտածողությունից, քաղաքակրթությունից ու մշակույթից, նկատել է. «Գարնան եղանակն ու Նոռուզի տոնը գալիս են իրենց յուրահատուկ երանգով ու բույրով, որպեսզի գեղեցկության ու թարմության, բնության վերազարթոնքի, ինչպես նաև խաղաղության ու բարեկամության ավետաբերը լինեն»:
ԻԻՀ նախագահը հույս հայտնելով այն կապակցությամբ, որ գարնանամուտը աշխարհի բոլոր մարդկանց ու մասնավորապես տարածաշրջանի ժողովրդին միասնականություն ու միատարրություն կպարգևի, ազգամիջյան ու միջդավանական տարաձայնություններն արմատախիլ կդարձնի ու աշխարհը զտելով բրատարարքներից, ծայրահեղականությունից ու պատերազմներից, կհագեցնի անդորրով:
«Նոռուզի քաղաքակրթական տարածքին մաս կազմող պետությունները ներշնչված այս տոնի գեղեցկությամբ ու բարիքներով պիտի խաղաղություն, միասնականություն ո արդարություն պարգևեն իրենց ժողովուրդներին և այդ ուղղությամբ ջանք գործադրեն»:
ԻԻՀ նախագահն ուրախությամբ ու բարիքներով լեցուն տարի է մաղթել Աֆղանստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Պակիստանի ժողովուրդներին:
Նոռոզը պաշտոնապես ընդունված է աշխարհի 12 երկրներում: