Ալլաեդդին Բորուջերդի.«ԱՄՆ-ի նախագծերը Իրանի ջանքերի շնորհիվ ձախողեցին»
https://parstoday.ir/hy/news/iran-i87212-Ալլաեդդին_Բորուջերդի._ԱՄՆ_ի_նախագծերը_Իրանի_ջանքերի_շնորհիվ_ձախողեցին
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերն ու ծրագրերը և իսլամական երկրներին միմյանց դեմ հանելու այդ երկրի պլանն Իրանի ջանքերի շնորհիվ ձախողեցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 13:52 Asia/Tehran
  • Ալլաեդդին Բորուջերդի.«ԱՄՆ-ի նախագծերը Իրանի ջանքերի շնորհիվ ձախողեցին»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերն ու ծրագրերը և իսլամական երկրներին միմյանց դեմ հանելու այդ երկրի պլանն Իրանի ջանքերի շնորհիվ ձախողեցին»:

Հինգշաբթի օրը խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի նենգ բնույթի վերաբերյալ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտություններին, Ալլաեդդին Բորուջերդին նշել է.«ԻԼԻՊ-ին դիմակայելու հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը ոչ միայն հալածանք  չէր, այլ հովանավորություն էր և Աֆղանստանում ԱՄՆ-ի կրած պարտությունը տարածաշրջանում Վաշինգտոնի  քաղաքականությունների ձախողման  ևս մեկ վկայությունն է»:

Տարածաշրջանում Թեհրանի խորհրդատվական ներկայության մասին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Տարածաշրջանում Իրանի ներկայությունը մշտապես եղել է տրամաբանական և ուղղված է եղել խաղաղության հաստատմանը: Դա տեղի է ունեցել տարածաշրջանի երկրների խնդրանքով: ԱՄՆ-ն անշուշտ տարածաշրջանում չի հասնի իր նպատակներին»:

«Հաշվի առնելով տարածաշրջանի երկրներում տիրող ճգնաժամերը, Իրանի իսլամական հանրապետության կայուն անվտանգությունը մեծ բարիք է և անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ համակարգի վկայականում արձանագրված գլուխ գործոց»,հավելել է Բորուջերդին: 

Չորեքշաբթի երեկոյան, Մաշհադում ունեցած ելույթում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իրանը չեզոքացրեց տարածաշրջանում ամերիկացիների պլանները:

«Իրանի իսլամական հանրապետությունը կարևոր դեր է ունեցել թաքֆիրականներին հաղթելու և տարածաշրջանում անվտանգություն հաստատելու գործում», հստակեցրել է գերապատիվ առաջնորդը: