Խառազի.«Ահաբեկչության աջակիցները տուրք են տալիս ԱՄՆ-ին»
https://parstoday.ir/hy/news/iran-i87490-Խառազի._Ահաբեկչության_աջակիցները_տուրք_են_տալիս_ԱՄՆ_ին
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Ահաբեկչության աջակից ու տարածաշրջանն ապակայունացնող երկրները հարյուրավոր միլիարդ դոլար տուրք են տալիս ԱՄՆ-ին, որպեսզի վստահ լինեն, որ Վաշինգտոնը կաջակցի իրենց՝ խափանարար քաղաքականությունների գործադրման հարցում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 27, 2018 13:54 Asia/Tehran
  • Խառազի.«Ահաբեկչության աջակիցները տուրք են տալիս ԱՄՆ-ին»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Ահաբեկչության աջակից ու տարածաշրջանն ապակայունացնող երկրները հարյուրավոր միլիարդ դոլար տուրք են տալիս ԱՄՆ-ին, որպեսզի վստահ լինեն, որ Վաշինգտոնը կաջակցի իրենց՝ խափանարար քաղաքականությունների գործադրման հարցում»:

Երկուշաբթի օրը, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, նշելով ահաբեկչության դեմ պատերազմում  տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը, Քամալ Խառազին հավաստել է.«Իրանը պատրաստ է տարածաշրջանի խնդիրների կարգավորման և անվտանգության ու կայունության հաստատման համար համագործակցել տարածաշրջանի երկրների հետ»:

Խառազին հավելել է.«Պարսից Ծոցի հարավային որոշ արաբական երկրները որդեգրել են ԱՄՆ-ից ու Իսրայելից առավել կախվածության ու տարածաշրջանի ապակայունացման ու երկրների ներքին հարցերին միջամտության քաղաքականությունը, ինչը հանգեցնելու է տարածաշրջանի առավել ապակայունացմանը»: