ԻԻՀ-ի բանակի հաղորդագրությունը Ֆրավարդինի 12-ի կապակցությամբ
ԻԻՀ-ի օրվա՝ ֆարվարդինի 12-ի կապակցությամբ, Իրանի բանակը մի հաղորդագրություն է հրապարակել, որում շնորհավորել է իսլամական Իրանի հեղափոխական ժողովրդին:
1979 թվականի ապրիլի 1-ին իրանցիները կողմ քվեարկեցին Իսլամական Հանրապետությանն ու այդ օրը հռչակվեց ԻԻՀ-ի օր :
ԻԻՀ բանակի հաղորդագրության մեջ ասված է. «Ֆարվարդինի 12-ին, Իրանի ժողովուրդը հետևելով իսլամի փրկարար օրենքներին ու ուսուցումներին, հասարակական ասպարեզում ապրելու նոր ձևաչափ ընտրեց իր համար, որտեղ իսլամն ու հանրապետությունը տեղ գտան իրար կողքի ն երկրին անկախություն ու ազատություն պարգևեցին»:
«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1397 թվականը հռչակել է իրանական արտադրության աջակցման տարի: Ուստի, օգտվելով երկրի հարուստ հնարավորություններից, ներքին արտադրությանը զարկ տալով, աշխատատեղեր ստեղծելով ու երիտասարդության ասպարեզ դուրս գալով, թշնամու սադրանքները չեզոքացվելու են և ընթացիկ տարին իրանցիների ծաղկման տարի է դառնալու»,-նշված է հաղորդագրության մեջ: