Իրանը դատապարտել է Գազայի հատվածում սիոնիստների կողմից պաղեստինցիների կոտորածը
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է օկուպացված տարածքներում սիոնիստական ռասիստական ռեժիմի զորայինների կողմից տասնյակ պաղեստինցիների դաժան սպանությունը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը հայտարարել է, որ չնայած սիոնիստական ռեժիմն օկուպացիայի, սպանություն և հանցագործություն երկար տարիների անցյալ ունի, ցավոք ԱՄՆ-ի իշխող վարչակարգի աջակցությունն այդ ռեժիմին և Իսրայելին մոտենալու տարածաշրջանի որոշ հետադիմական կառավարությունների փորձերը պատճառ են դարձել որ ռեժիմն ավելի շատ պաղեստինցիների սպանի:
Ղասեմին միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ:
Նա ասել է.-«Տարածաշրջանի որոշ երկրներ , որոնք ԱՄՆ-ին սիրաշահելու նպատակով գաղտնի կերպով ձգտում են կապ հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ, անմիջական դերակատարություն ունեն օրերս տասնյակ պաղեստինցիների սպանության գործում և պետք է պատասխան տան համաշխարհային հանրության կարծիքի առջև»: