Իրանը դատապարտել է Գազայի հատվածում սիոնիստների կողմից պաղեստինցիների կոտորածը
https://parstoday.ir/hy/news/iran-i87718-Իրանը_դատապարտել_է_Գազայի_հատվածում_սիոնիստների_կողմից_պաղեստինցիների_կոտորածը
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է օկուպացված տարածքներում սիոնիստական ռասիստական ռեժիմի զորայինների կողմից տասնյակ պաղեստինցիների դաժան սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 07:05 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Գազայի հատվածում սիոնիստների կողմից պաղեստինցիների կոտորածը

Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է օկուպացված տարածքներում սիոնիստական ռասիստական ռեժիմի զորայինների կողմից տասնյակ պաղեստինցիների դաժան սպանությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը հայտարարել է, որ չնայած սիոնիստական ռեժիմն օկուպացիայի, սպանություն և հանցագործություն երկար տարիների անցյալ ունի, ցավոք ԱՄՆ-ի իշխող վարչակարգի աջակցությունն այդ ռեժիմին և Իսրայելին մոտենալու  տարածաշրջանի որոշ հետադիմական  կառավարությունների փորձերը պատճառ են դարձել որ ռեժիմն ավելի շատ պաղեստինցիների սպանի:

Ղասեմին միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ: 

Նա ասել է.-«Տարածաշրջանի որոշ երկրներ , որոնք ԱՄՆ-ին սիրաշահելու նպատակով գաղտնի կերպով ձգտում են կապ հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ, անմիջական դերակատարություն ունեն օրերս տասնյակ պաղեստինցիների սպանության գործում և պետք է պատասխան տան համաշխարհային հանրության կարծիքի առջև»: