Առաջիկա երեքշաբթի Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/iran-i87738-Առաջիկա_երեքշաբթի_Իրանի_նախագահը_կմեկնի_Թուրքիա
Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ բանակցությունների 2-րդ փուլին մասնակցելու համար Իրանի նախագահը 2018թ. ապրիլի 3-ին կմեկնի Թուրքիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 12:41 Asia/Tehran
  • Առաջիկա երեքշաբթի Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ բանակցությունների 2-րդ փուլին մասնակցելու համար Իրանի նախագահը 2018թ. ապրիլի 3-ին կմեկնի Թուրքիա:

ԻԻՀ նախագահական գրասենյակի կապի ու տեղեկատվության հարցով օգնական Փարվիզ Էսմիայիլին ասել է.«Թուրքիայի նախագահի պաշտոնական հրավերով Հասան Ռոհանին մասնակցելու է Սիրիայի հարցով Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ նիստին: Նիստում  Իրանի նախագահը ելույթ է ունենալու»:

Էսմաիլին հավելել է.«Եռակողմ նիստին մասնակցելուց բացի Հասան Ռոհանին երկկողմ հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիվ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կողմերի հետ բանակցելու է միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունների շուրջ»:

Անկարայի նիստը Սիրիայի հարցով Աստանայում ու նաև վերջերս Սոչիում անցկացված բանակցությունների շարունակությունն է:

Թուրրքիա կատարելիք այցի ընթացքում Իրանի նախագահին ուղեկցելու է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: