ԻԻՀ ԱԳ նախարարը Թուրքիա, Ադրբեջան և Նախիջևանի ինքնավար հանրապետություն կմեկնի
Աստանայի բանակցային գործընթացը քննարկելու և Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի գագաթնաժողովի ընթացքում ԻԻՀ նախագահին ուղեկցելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվելու է Անկարա:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասաց. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Անկարայում Սիրիայի զարգացումների շուրջ կզրուցի Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ»:
«ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի և ուրբաթ Բաքվում կմասնակցի Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին»․հավելել է Ղասեմին:
Ղասեմիի ընդգծմամբ՝ Չմիավորման շարժման ԱԳ նախարարների նստաշրջանին մասնակցելուց հետո ԻԻՀ ԱԳ նախարարը Նախիջևանի ինքնավար հանրապետության պաշտոնատարների պաշտոնական հրավերով կմեկնի այդ հանրապետություն և հանդիպում-զրույց Նախիջևանի պաշտոնատարների հետ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի պաշտոնական հրավերով երեքշաբթի օրը Անկարայում կմասնակցի Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի եռակողմ նիստին: