Ռոհանին մեկնել է Անկարա՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ նիստին մասնակցելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i87908
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թուրքիա` Իրան-Ռուսաստան-Թուրքիա երկրորդ եռակողմ գագաթաժողովին մասնակցելու համար:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Ապրիլ 03, 2018 18:59 Asia/Tehran
  • Ռոհանին մեկնել է Անկարա՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ նիստին մասնակցելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թուրքիա` Իրան-Ռուսաստան-Թուրքիա երկրորդ եռակողմ գագաթաժողովին մասնակցելու համար:

Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումը կայանում է  Աստանայի նիստի գործընթացի և Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների  արդյունքների քննարկման նպատակով: 

Ռուսաստանի, Թուրքիայի և ԻԻՀ նախագահները Սիրիայի վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել նոյեմբերի 22-ին Սոչիում (Ռուսաստան) և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  գլխավորելով մի պատվիրակություն երեքշաբթի օրը Թեհրանից մեկնել է Անկարա:

Անկարայում կայանալիք Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի վերջին զարգացումները և Աստանայի նիստի գործընթացը: