Իրանի պաշտպանության նախարար. Օտարերկրյա ազորքերը պետք է հեռանան Սիրիայից
https://parstoday.ir/hy/news/iran-i88004-Իրանի_պաշտպանության_նախարար._Օտարերկրյա_ազորքերը_պետք_է_հեռանան_Սիրիայից
ԻԻՀ Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է. «Այն զորքերը որոնք առանց Դամասկոսի կառավարության համաձայնության ներկա են այդ երկրում, պետք է հեռանան Սիրիայից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 07:14 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Օտարերկրյա ազորքերը պետք է հեռանան Սիրիայից

ԻԻՀ Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է. «Այն զորքերը որոնք առանց Դամասկոսի կառավարության համաձայնության ներկա են այդ երկրում, պետք է հեռանան Սիրիայից»:

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, «Ռոսիսա Ալյոմ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում թուրք պաշտոնյաներին կոչ է արել Սիրիայի հյուսիսում լուծել իրենց անվտանգության խնդիրները Դամասկոսի կառավարություն հետ:

Գեներալ Ամիր Հաթամին նաև զգուշացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, Միջին Արևելքի տարածաշրջանում մեծացել է լարվածության և ճգնաժամի հնարավորությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ձախողել է:

Չորեքշաբթի օրը, Մոսկվայի անվտանգության միջազգային համագումարում, անդրադառնալով ԻԼԻՊ-ի պարտությանը,  բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«ԻԼԻՊ-ի պատրությամբ, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը ձախողել է, հետևաբար, պետք է ակնկալել, որ այդ ձախողումը կլինի տարածաշրջանային թշնամանքի նոր շրջանի սկիզբը»: