Իրանի դրոշը ծածանվել է Գազայի հատվածում
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցի երիտասարդները Պաղեստինին աջակցող երկրների, այդ թվում՝ Իրանի իսլամական հանրապետության դրոշը ծածանել են Իսրայելի հետ սահմանին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, պաղեստինցի երիտասարդները նաև կարգախոսներ վանկարկելով , բարձր են գնահատել պաղեստինցիներին աջակցող երկրների, մասնավորապես՝ Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը:
Պաղեստինի ժողովրդին աջակցող միջազգային կոմիտեի նախագահ Սալահ Աբդոլաթին, Պաղեստինի բարեկամ երկրների դրոշի ծածանումը համարել է աշխարհի բոլոր ազատախոհներին ուղղված Պաղեստինի ժողովրդի բարեկամության ուղերձը:
Սալահ Աբդոլաթին արաբական երկրներին կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը և չնպաստել այդ ռեժիմի ոճրագործությունների շարունակմանը: