Իրանի դրոշը ծածանվել է Գազայի հատվածում
https://parstoday.ir/hy/news/iran-i88058-Իրանի_դրոշը_ծածանվել_է_Գազայի_հատվածում
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցի երիտասարդները Պաղեստինին աջակցող երկրների, այդ թվում՝ Իրանի իսլամական հանրապետության դրոշը ծածանել են Իսրայելի հետ սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 14:30 Asia/Tehran
  • Իրանի դրոշը ծածանվել է Գազայի հատվածում

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցի երիտասարդները Պաղեստինին աջակցող երկրների, այդ թվում՝ Իրանի իսլամական հանրապետության դրոշը ծածանել են Իսրայելի հետ սահմանին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, պաղեստինցի երիտասարդները նաև կարգախոսներ վանկարկելով , բարձր են գնահատել պաղեստինցիներին աջակցող երկրների, մասնավորապես՝ Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը:

Պաղեստինի ժողովրդին աջակցող միջազգային կոմիտեի նախագահ Սալահ Աբդոլաթին,  Պաղեստինի բարեկամ երկրների դրոշի ծածանումը համարել է աշխարհի բոլոր ազատախոհներին ուղղված Պաղեստինի ժողովրդի բարեկամության ուղերձը:

Սալահ Աբդոլաթին արաբական երկրներին կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը և չնպաստել այդ ռեժիմի ոճրագործությունների շարունակմանը: