Իրանը և Թուրքիան սննդի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i88190-Իրանը_և_Թուրքիան_սննդի_ու_գյուղատնտեսության_ոլորտում_համագործակցության_հուշագիր_են_ստորագրել
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, ապրիլի 7-ին, ԻԻՀ առևտրի պալատում, Իրանի սննդային արդյունաբերության միությունների գրասենյակի և Թուրքիայի գյուղատնտեսության վարկային միությունների կենտրոնական ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 12:58 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքիան սննդի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, ապրիլի 7-ին, ԻԻՀ առևտրի պալատում, Իրանի սննդային արդյունաբերության միությունների գրասենյակի և Թուրքիայի գյուղատնտեսության վարկային միությունների կենտրոնական ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Թուրքիայի գյուղատնտեսության վարկային միությունների կենտրոնական ասոցիացիայի գլխավոր տնօրեն  Ֆահերթին Պոյրազի հետ հանդիպման ժամանակ, Իրանի հանքերի, արդյունաբերության և գյուղատնտեսության և առևտրի պալատի ղեկավար կազմի անդամ Հոսեյն Փիրմոզենն ասել է.«Իրանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունեն սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության բաժիններում: Երկու երկրի համատեղ առևտրի պալատները համարվում են տարածաշրջանում որպես այդպիսին ամենահզորները»:

Իրանի սննդային արդյունաբերության միությունների գրասենյակի պատասխանատու՝ Մոհամմեդ Ռեզա Մորթազավին ասել է .«Թուրքիան լավ առաջընթաց է ունեցել տեխնոլոգիաների, ոռոգման և ժամանակակից գյուղատնտեսության ոլորտներում: Իրանն իր հերթին կարող է ապահովել Թուրքիայի գյուղատնտեսական պահանջների մի մասը՝ թունաքիմիկատներ , զաֆրան և պիստակ այդ երկիր արտահանելով»: