Ղասեմի. Քիմիական զենքի կիրառումն աշխարհի ցանկացած անկյունում դատապարտելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i88298-Ղասեմի._Քիմիական_զենքի_կիրառումն_աշխարհի_ցանկացած_անկյունում_դատապարտելի_է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ելնելով իր սկզբունքային քաղաքականությունից և կրոնական ու բարոյական ուսուցումներից, նաև լինելով քիմիական զենքի զոհերից մեկն, Իրանը դատապարտում է աշխարհի ցանկացած վայրում ու ցանկացած կողմի միջոցով քիմիական զենքերի կիրառումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2018 03:16 Asia/Tehran
  • Ղասեմի. Քիմիական զենքի կիրառումն աշխարհի ցանկացած անկյունում դատապարտելի է

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ելնելով իր սկզբունքային քաղաքականությունից և կրոնական ու բարոյական ուսուցումներից, նաև լինելով քիմիական զենքի զոհերից մեկն, Իրանը դատապարտում է աշխարհի ցանկացած վայրում ու ցանկացած կողմի միջոցով քիմիական զենքերի կիրառումը»:

Բահրամ Ղասեմին կիրակի օրն անդրադառնալով Դամասկոսի արևելյան Ղութայի տարածքում գտնվող Դումա քաղաքում քիմիական հարձակման իրականացմանն, ասել է. «Սիրիայի բանակի կողմից արևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Այն պայմաններում, երբ պատերազմի դաշտում Սիրիայի բանակը գերազանցել է զինված ահաբեկիչներին, քիմիական զենքի կամ նյութերի կիրառումը տրամաբանական չի թվում»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Նա հավելել է. «Սիրիայի կառավարությունը քիմիական զենքերի հարցով դրական համագործակցություն է ունեցել ՄԱԿ-ի հետ և Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը միանալուց հետո միջազգային հանրությունը ոչնչացրեց նրա արտադրած բոլոր քիմիական զենքերը»:

Բահրամ Ղասեմին նշել է, որ ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ երկրների կողմից նման հայտարարությունների ու մեղադրանքների արծարծումը վկայում է Սիրիայի կառավարության ու ժողովրդի դեմ նոր սադրանքի մասին ու պատրվակ է ծառայեցվում նրանց դեմ ռազմական քայլ ձեռնարկելու համար: «Դա առավել բարդացնելու է Սիրիայում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը և միևնույն ժամանակ ահաբեկիչներին առավել համարձակ է դարձնելու իրենց ոճրագործությունները շարունակելու հարցում, ինչը տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության, կայունության ու անվտանգության օգտին չի կարող լինել». հավելել է նա:

Շաբաթ գիշեր Սիրիայի արևելյան Ղութայի տարածքում գտնվող Դումայի դեմ ահաբեկիչների քիմիական հարձակման հետևանքով զոհվեց ու վիրավորվեց տասնյակ մարդ: