Ռոհանի. Թեհրանն ու Մոսկվան ընթանում են հարաբերությունների ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i88366-Ռոհանի._Թեհրանն_ու_Մոսկվան_ընթանում_են_հարաբերությունների_ուղղությամբ
ԻԻՀ նախագահը նշել է, որ Թեհրանի ու Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական են: «Իրանի ու Ռուսաստանի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունները վերջին տարիներին ու տասնամյակներում լիարժեքորեն գերազանց են եղել». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 02:46 Asia/Tehran
  • Ռոհանի. Թեհրանն ու Մոսկվան ընթանում են հարաբերությունների ուղղությամբ

ԻԻՀ նախագահը նշել է, որ Թեհրանի ու Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական են: «Իրանի ու Ռուսաստանի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունները վերջին տարիներին ու տասնամյակներում լիարժեքորեն գերազանց են եղել». ասել է նա:

Հասան Ռոհանին երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանի որոշ երկրների հետ Իրանի ու Ռուսաստանի եռակողմ համագործակցությունն ու հարաբերություններն արժեքավոր քայլեր են և նման հարաբերությունների ընձեռած հնարավորությունների օգտագործումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից»:

«Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի սերտ համագործակցությունն ու հարաբերությունները ազդեցիկ են եղել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ և այս համագործակցությունը պիտի շարունակվի մինչև Սիրիայում ու տարածաշրջանում  լիարժեք անվտանգության հաստատումը»,-հավելել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին ընդգծել է. «Իրանի համոզմամբ, Թեհրան-Մոսկվա երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը կարող է օգուտ բերել երկու ժողովուրդներին ու աշխարհին և Իրանի կառավարությունը վճռակամ է ընդլայնել Ռուսաստանի հետ համակողմանի հարաբերությունները»:

Հանդիպման ժամանակ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը նշել է, որ վերջին տարիներին Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը պայմանավորված է Իրանի ու Ռուսաստանի նախագահների ընդունած լավ որոշումներով: Նա հավելել է. «Ռուսաստանի խորհրդարանը հովանավորում է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ երկու երկրի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդունած որոշումները»: