Զարիֆ.«ԱՄՆ-ը պատրվակներ է որոնում՝ Սիրիայում միջամտելու համար»
(last modified Tue, 10 Apr 2018 07:33:34 GMT )
Ապրիլ 10, 2018 12:03 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ը պատրվակներ է որոնում՝ Սիրիայում միջամտելու համար»

Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ը պատրվակներ է որոնում՝ Սիրիայում միջամտելու համար»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Բրազիլիա ժամանելիս, դատապարտելով Սիրիայում իրականացված քիմիական հարձակումները, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԻԻՀ դիրքորոշումը հստակ է և Իրանը դատապարտում է քիմիական զենքերի օգտագործումը:

Զարիֆը նշել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչները լավ վիճակում չեն և ամեն օր ձախողման են մատնվում:

«Հավաստի տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին այլ շրջաններ է փոխադրում և այդպիսով վտանգում է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունն ու խաղաղությունը».ասել է Իրանի արտգործնախարարը:

Սենեգալ այցելությունը դրական բնութագրելով, Զարիֆը նշել է, որ Սենեգալի մասնավոր բաժնի և գիտահտազոտական ընկերությունների հետ տնտեսական նիստը արդյունավետ էր և մի պայմանագիր է կնքվել մի իրանական ու  մի Սենեգալի ընկերությունների միջև:

Իրանի արտգործնախարարը Բրազիլիայում հանդիպում է ունենալու այդ երկրի արտգործնախարարի, նախագահի և մյուս պաշտոնյաների հետ: