Բրուջերդի.«Դումայի վրա քիմիական հարձակումն ուղղված է Սիրիայի կառավարության դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i88398-Բրուջերդի._Դումայի_վրա_քիմիական_հարձակումն_ուղղված_է_Սիրիայի_կառավարության_դեմ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողվի տնօրենն ասել է.«Ահաբեկիչների կողմից Դումայի վրա քիմիական հարձակումն ուղղված է Սիրիայի կառավարության դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 12:09 Asia/Tehran
  • Բրուջերդի.«Դումայի վրա քիմիական հարձակումն ուղղված է Սիրիայի կառավարության դեմ»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողվի տնօրենն ասել է.«Ահաբեկիչների կողմից Դումայի վրա քիմիական հարձակումն ուղղված է Սիրիայի կառավարության դեմ»:

Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Դումայի վրա իրականացված քիմիական հաարձակման պատճառներին, Բորուջերդին հավելել է.« ԱՄՆ-ի աջակցությամբ և ահաբեկիչների ձեռքով իրականացված քիմիական հարձակումը առաջինը չէ: Այն իրականացվել է Սիրիայի կառավարությանը մեղադրելու նպատակով»:

Իրանի խորհրդարանի պատգամավորն ասել է.«Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը ամոթալի քայլ է, ինչը իրականացվել է մի քանի անգամ ու միևնույն ժամանակ ստացել է ԱՄՆ լրատվամիջոցների աջակցությունը: Հատակնաշական է, որ Սիրիան մի քանի տարի առաջ ոչնչոցրել է իր քիմիական զենքերը, ինչը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի քննիչների ու փորձագետների կողմից»:

Նշելով, որ այս քայլը ահաբեկիչների կողմից ներկայացված մեղադրանք է, Բորուջերդին հավելել է.«Հաշվի առնելով ներկա դրությամբ Սիրիայի կառավարտության հարմար իրավիճակը ու նաև հիմք ընդունելով քաղաքական ու ռազմական հաշվարկները, քիմիական զենքի կիրառման համար ոչ մի պատճառ չկա»: