Ամիր Աբդոլլահյան.«ԱՄՆ-ը չէր ցանկանում տեսնել Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտությունը»
Միջազգային հարցերում իսլամական խորհրդարանի նախագահի խորհրդականն ասել է .«Սիրիայի դեմ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքը ներկայացվել է, որպեսզի Սիրիայի բանակցային նիստերը Աստանայից ու Սոչիից Վիեննա և Ժնև փոխադրվելու հարցում հնարավոր լինի Վաշինգտոնի շահերի ապահովման համար ճնշում գործադրել»:
Չորեքշաբթի օրը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությանը տված հարցազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է.«ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հրապարակային դաշտում ԱՄՆ-ը ոչ մի հաղթանակ չի ունեցել: Ամերիկացիները որոշ տեղերում փորձեցին փրկել ԻԼԻՊ-ի պարագլուխներին, սակայն Սիրիայի զինյալ ուժերն Իրանի և Հեզբոլլահի օգնությամբ և ռուսների ավիացիոն օգնությունների շնորհիվ, հաղթեցին ԻԼԻՊ-ին, իսկ ԱՄՆ-ը դա չէր ցանկանում»:
«Քաղաքական դաշտում ևս, երբ ամերիկացիները տեսան, որ քաղաքական գործընթացը Ժնևում և Վիեննայում ԱՄՆ-ի ցանկությամբ ձևավորվելու փոխարեն իրականացվում էր Աստանայում և Սոչիում, հասկացան, որ պետք է քաղաքական ու մարտական դաշտերում քայլեր ձեռնարկել».ասել է Ամիր Աբդոլլահյանը:
Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի դաշտում հաղթած Սիրիան քիմիական զենքերից օգտվելու ոչ մի պատճառ չունի, նա ասել է .«Փաստերը ցույց են տալիս, որ դա ահաբեկիչների հայտարարությունն է»:
Միջազգային հարցերում իսլամական խորհրդարանի նախագահի խորհրդականն ասել է .«Ամերիկացիները ցանկանում են այդ ցուցադրական քայլերով և Սիրիայում որոշակի տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելով, ցուցադրել իրենց ուժը , սակայն նրանք անկասկած չեն կարողանալու Սիրիային նոր պատերազմ պարտադրել»: