Զարիֆը հանդիպել է Ուրուգվայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i88518-Զարիֆը_հանդիպել_է_Ուրուգվայի_նախագահին
ԻԻՀ ԱԳ նախարարը Ուրուգվայի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահին: Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2018 02:55 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է Ուրուգվայի նախագահին

ԻԻՀ ԱԳ նախարարը Ուրուգվայի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահին: Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների շուրջ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Մոնտեվիդեոում Ուրուգվայի նախագահ Թաբարե Վասքուեզի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրի հարաբերություններին և տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին:

Ուրուգվայի նախագահի հետ հանդիպումից առաջ, ԻԻՀ ԱԳ նախարարը, երկու երկրի առևտրական համաժողովում ունեցած ելույթում ասել էր.  «Ասիայի արևմտյան տարածաշրջանում Իրանի դիրքը և «Մերկուսուր» կազմակերպության մեջ Ուրուգվայի զբաղեցրած դիրքն Իրանի և Ուրուգվայի միջև առևտրական բազմակողմ համագործակցությունների ընդլայնման հարմար ենթահող են նախապատրաստել»:

Աֆրիկյան ու հարավամերիկյան մի քանի երկրներ կատարած ուղևորության շրջանակում Բրազիլիա կատարած մեկօրյա այցից և  այդ երկրի ԱԳ նախարարի ու նախագահի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը չորեքշաբթի օրը Ուրուգվայ ժամանեց: Մինչև Բրազիլիա այցելելն ԻԻՀ ԱԳ նախարարն այցելել է Սենեգալ:

ԻԻՀ ԱԳ նախարարն Ուրուգվայից կուղևորվի Նամիբիա: