Վելայաթի.«Իրանի և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»
ԻԻՀ առաջնորդի խորհրդականը հինգշաբթի օրը Դամասկոսում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.-«Իրանի իսլամական հանրապետության և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական, կայուն ու համակողմանի են»:
Անդրադառնալով արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու Սիրիայի բանակի գործողություններից հետ, այս երկրի դեմ իմպերիալիստական ճակատի բարձրացրած սկանդալին , Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Սիրիան ավելի քան 7 տարի է, որ ներքաշվել է ԱՄՆ-ի ու սիոնիստների առանցքայնությամբ միջազգային պատերազմի մեջ և դիմակայել է այդ սադրանքին»:
Վելայաթին ընդգծել է.«Իմպերիալիստական ճակատն առ այսօր չի կարողացել Սիրիայում առաջ տանել իր նպատակները և այսուհետ էլ չի կարող ինչ-որ բան անել»:
Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքում տեղակայված «Ջեյշ Ալ-Իսլամ» խմբավորման ահաբեկիչները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու նրա որոշ դաշնակիցներ, Դամասկոսին մեղադրում են շաբաթ գիշեր այդ տարածքի վրա քիմիական հարձակում իրականացնելու և տասնյակ քաղաքացիների սպանելու մեջ: Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: