Իրանի և Սիրիայի համագործակցությունը նվազեցրել է տարածաշրջանում թշնամիների ազդեցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i88616-Իրանի_և_Սիրիայի_համագործակցությունը_նվազեցրել_է_տարածաշրջանում_թշնամիների_ազդեցությունը
Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է. «Իրան-Սիրիա համագործակցությունը, դիմադրության մյուս կողմերի կողքին, արդյունավետ գործոն է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի, սիոնիստների և թշնամիների ազդեցության նվազեցման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 08:56 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի համագործակցությունը նվազեցրել է տարածաշրջանում թշնամիների ազդեցությունը

Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է. «Իրան-Սիրիա համագործակցությունը, դիմադրության մյուս կողմերի կողքին, արդյունավետ գործոն է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի, սիոնիստների և թշնամիների ազդեցության նվազեցման համար:

Հինգշաբթի երեկոյան Դամասկոսում Սիրիայի Օֆողի նախարար Մոհամմեդ Աբդոլսաթար ալ Սայեդի   հետ  համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով  երկու երկրների միջև  առկա ամուր հարաբերություններին ասել է.-«Սիոնիստական ռեժիմը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանի հետադիմական ռեժիմները, Սիրիայի դեմ  ահաբեկչական պատերազմ հրահրելով նպատակ ունեին դադարեցնել որպես դիմադրության առանցքի կարևոր կապ՝ Սիրիայի դերակատարությունը  տարածաշրջանում»:

Վելայաթին հույս է հայտնել, որ Սիրիայի կառավարության  հաղթանակները կշարունակվեն մինչև ահաբեկիչների օկուպացիայից Սիրիայի հողերի լիակատար ազատագրումը և օկուպաանտ ամերիկացիների արտաքսումը տարածաշրջանից:

Մոհամմեդ Աբդոլսաթար ալ Սայեդն ասել է. «Սիրիական բանակի և դիմադրության հաղթանակն ահաբեկիչների և նրանց սիոնիստական և ամերիկյան կողմնակիցների դեմ արդարության հաղթանակն էր սխալ մտածողության դեմ»: