Վելայաթի. Դիմադրության ճակատի հաջորդ քայլն Իդլիբի ազատագրումն է
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, անդրադառնալով Սիրիայի ապագային ու դիմադրության ճակատի ճակատագրին ասել է «Հաջորդ քայլը Սիրիայի արևմուտքում գտնվող Իդլիբի ազատագրումն է»:
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ընդգծեց. «Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղութայի ազատագրումը դիմադրության ողջ ճակատի հաղթանակն էր»:
Ալի Աքբար Վելայաթին նկատելով, որ արևելյան Ղութա իր այցն իրականացվել է «Դիմադրության դիվանագիտության» շրջանակներում: Նա ընդգծել է. «Արևելյան Ղութայի ազատագրման նշանակությունը կայանում է նրանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկիչների գլխավոր արմատը գտնվում է արևելյան Ղութայում»:
«Սիրիան Թեհրանից սկսվող և Բաղդադը, Դամասկոսը, Բեյրութն Պաղեստինը ներառող դիմադրության գլխավոր մեկ օղակն է: Դա Իսրայելին ու ԱՄՆ-ին կապված գրոհայինների դիմաց դիմադրության օղակն է»,-հայտարարել է Ալի Աքբար Վելայաթին:
Վելայաթին հավելել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարածաշրջանում կանգնած են Իրանի առանցքայնությամբ և Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստինի համագործակցությամբ ձևավորված դիմադրության դեմ ու եթե ցանկանան որևէ քայլ ձեռնարկել, գործ կունենան Ռուսաստանի հտ: Հետևաբար հաղթելու որևէ շանս չունեն»:
«Ժամանակի ընթացքում դիմադրության ճակատի հաղթանակի շանսը մեծանում է և անկասկած, ԱՄՆ-ն, տարածաշրջանը թողնելուց բացի, այլ ելք չի ունենալու»:,-եզրակացրել է միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը: