Բորուջերդի. Ճնշելով Սիրիային, ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել իր կորցրած արժանապատվությունը
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական հարձակումների պատրվակով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ իրականացրած հարձակումն անհիմն էր և նպատակ ուներ փոխարհնել Սիրիայում այդ երկրի կրած անհաջողությունները:
Ալաադդին Բորուջերդին, շաբաթ օրը, հայտարարել է, որ աշխարհում անվտանգության ապահովման կողմնակիցները խախտում են միջազգային անվտանգությունը, ճգնաժամ առաջացնելով տարածաշրջանում: Նա հավելել է.-«Ամերիկացիներն իրենց եվրոպական և տարածաշրջանային դաշնակիցների հետ մեծ ներդրում են արել, Սիրիայի քաղաքական համակարգը փոխելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց»:
ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Ահաբեկիչները դուրս եկան արևելյան Դութայի և Դամասկոսի արվարձաններից, և այժմ պարտություն կրելուց հետո, ԱՄՆ-ն այս կերպ փորձում է աջակցել նրանց»:
«Սիրիայի հաջողությունը և դիմադրության ուղու շարունակությունն անդառնալի ճանապարհ է, և դիմադրության ճակատի ամրապնդմամբ, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը չեն կարողանա խարխլել դիմադրությունը նման մանկական գործողություններով», - ասել է Բորուջերդին: