Վելայաթի. Սիրիայի դեմ հարձակումն այդ երկրի ինքնիշխանության իրավունքի կոպիտ ոտնահարում է
https://parstoday.ir/hy/news/iran-i88716-Վելայաթի._Սիրիայի_դեմ_հարձակումն_այդ_երկրի_ինքնիշխանության_իրավունքի_կոպիտ_ոտնահարում_է
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը հակասում է միջազգային օրենքներին ու կանոններին և համարվում է այդ երկրի ժողովրդի ու պետության ինքնիշխանության իրավունքի և տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 03:07 Asia/Tehran
  • Վելայաթի. Սիրիայի դեմ հարձակումն այդ երկրի ինքնիշխանության իրավունքի կոպիտ ոտնահարում է

Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը հակասում է միջազգային օրենքներին ու կանոններին և համարվում է այդ երկրի ժողովրդի ու պետության ինքնիշխանության իրավունքի և տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հավելել է. «Այն պայմաններում, երբ Դամասկոսի իշխանությունների կողմից քիմիական նյութերի կիրառման կապակցությամբ Սիրիայի բռնահարված ժողովրդի ու տարածաշրջանի թշնամիների անհիմն հայտարարության շուրջ հետաքննության նպատակով ՄԱԿ-ի քննիչները նոր են ժամանել այդ երկիր ու դեռ չեն սկսել իրենց հետաքննությունը, Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռային հարձակումը կոպիտ ոտնձգություն է համարվում մի օրինական իշխանության դեմ, որը ավելի քան յոթ տարի տոկացել է ահաբեկիչների դեմ պայքարի ամենածանր պայմաններում և մեծ հաղթանակներ ու հաջողություններ է արձանագրել»:

«Դիմադրության առանցքը հզորությամբ կդիմակայի այն թշնամիների դիմաց, ովքեր տարածաշրջանի իսլամական երկրների թուլությանն են ձգտում»,-հավելել է նա: