Ռոհանին ու Էրդողանը կարևորել են Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ նախագահն ու Թուրքիայի նախագահն ընդգծել են երկու երկրի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ կողմերին հետաքրքրող բոլոր բնագավառներում հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը երկու ժողովուրդների ցանկությունն է: Նա ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրմամբ, կարելի է նոր թափ հաղորդել զարգացող հարաբերություններին:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի բարդություններ առաջացնող միջամտություններին ու քայլերին, ընդգծելով. «Եթե Սիրիայի դեմ հարձակում իրականացրած երկրներն իրապես քիմիական հարձակման հեղինակներին էին հետապնդում, ինչո՞ւ թույլ չտվեցին, որ Քիմիական զենքերի արգելման կազմակերպության քննիչներն իրենց հետաքննություն իրականացնեն»:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հեռախոսազրույցի ժամանակ ողջունելով բոլոր բնագավառներում Թեհրան-Անկարա հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը, հույս է հայտնել, որ իր երկրի էկոնոմիկայի նախարարի Թեհրան կատարած ուղևորությամբ և երկկողմ համաձայնությունները վերջնական դառնալով, երկու երկրի առևտրաշրջանառության ծավալի մեծացման ընթացքին թափ կհաղորդվի: