Ռոհանի .«Օտարների ոտնձգությունը կամայական քայլ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i88966-Ռոհանի_._Օտարների_ոտնձգությունը_կամայական_քայլ_է
«Օտար երկրները դեմ գնալով միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, ոտնձգում են այդ երկրների դեմ».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 07:23 Asia/Tehran
  • Ռոհանի .«Օտարների ոտնձգությունը կամայական քայլ է»

«Օտար երկրները դեմ գնալով միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, ոտնձգում են այդ երկրների դեմ».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում, ԻԻՀ բանակի մեծարման օրվա առիթով ունեցած ելույթում, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ասիայի արևմուտքում ոտնձգիչների ներկայությունն անօրինական է: Այդ տարածքում ահաբեկիչները ծառայում են գերտերություններին»:

Նշելով, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների վրա, նախագահ Ռոհանին ասել է.«Տարածաշրջանի երկրները չպետք է ձգտեն գերտերություններից կամ տարածաշրջանում անօրինական ռեժիմից գնել իրենց անվտանգությունը»:

«Իրանը կարող է արտադրել իրեն անհրաժեշտ զենքը և չի սպասելու գերտերությունների համաձայնությանը»-ասել է Իրանի նախագահը զգուշացնելով .«Գերտերությունները չպետք է առևտրական մոտեցում ունենան տարածաշրջանի երկրների հետ և մեծացնեն իրենց զենքի գործարանները»:

Նշելով, որ Իրանի զինված ուժերը մեծ դեր են ունեցել տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գործում, ԻԻՀ նախագահը հավելել է.«Օրինական ուժին ապավինելով, ԻԻՀ-ը դրական է պատասխանում տարածաշրջանի երկրների խաղաղության կոչին, քանի որ Իրանն ունի մեծ ժողովուրդ և մյուս երկրների տարածքի կարիքը չունի»: