Դի Միստուրան Թեհրանում հանդիպել է Ջաբեր Անսարիի հետ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:
Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը՝ Ջաբերի Անսարին ընդգծել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման ելքը՝ այս երկրի ժողովրդի կամքի ընդունումն է»:
Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը նշել է.«Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորմանը ձգտող արտասահմանյան կողմերի հատուկ գործն է նպաստել իրենց ապագայի վերաբերյալ սիրիացիների որոշում ընդունելու դյուրացմանը»:
Ջաբերի Անսարին հստակեցրել է. «Աստանայում, Սոչիում և Ժնևում անցկացված նիստերի ջանքերն այն դեպքում են կարող հաջողություն արձանագրել, երբ Սիրիայի ապագայի համար նրա ժողովրդի կողմից որոշում ընդունվելու ճանապարհը բաց լինի»:
Նա հավելել է.«Մեր բոլորի ընդհանուր նպատակներից մեկը Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրումն է»: