Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարներն ընդգծեցին ժողովրդի խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i89420-Իրանի_եռյակ_իշխանությունների_ղեկավարներն_ընդգծեցին_ժողովրդի_խնդիրները_կարգավորելու_անհրաժեշտությունը
Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարն ու իսլամական խորհրդարանի նախագահը կիրակի օրը եռյակ իշխանությունների ղեկավարների նիստում ընդգծեցին ժողովրդի խնդիրների կարգավորման ուղղությամբ համախոհության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 03:02 Asia/Tehran
  • Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարներն ընդգծեցին ժողովրդի խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարն ու իսլամական խորհրդարանի նախագահը կիրակի օրը եռյակ իշխանությունների ղեկավարների նիստում ընդգծեցին ժողովրդի խնդիրների կարգավորման ուղղությամբ համախոհության անհրաժեշտությունը:


ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եռյակ իշխանությունների ղեկավարների նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցի ժամանակ այդ նիստն ու այդտեղ ներկայացված հարցերը չափազանց արժեքավոր ու օգտակար որակելով ասել է. «Նիստում խոսվեց տարածաշրջանի տարբեր խնդիրների ու նաև ՀԳՀԾ-ի հարցի, այդ թվում դրա նկատմամբ անհավատարմության հավանականության շուրջ և քննարկվեցին որոշ անհրաժեշտ քայլեր»:

Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լառիջանին, եռյակ իշխանությունների ղեկավարների նիստի ավարտին հայտարարել է. «Տնտեսական հարցերն ու ժողովրդի կենցաղային խնդիրները ժողովրդի գլխավոր դժվարություններից են, որոնք հնարավոր է կարգավորել Իրանի կառավարության, խորհրդարանի և դատական իշխանության համագործակցությամբ»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նույնպես այս նիստի ավարտին երկրի զգայուն հարցերի կապակցությամբ Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների տեսակետը չափազանց մոտիկ համարելով, ասել է. «Համատեղ նիստերը կարող են թափ հաղորդել երկրի նպատակների իրագործման ընթացքին»: