Իրանի պահակազորի և բանակի հրամանատարները կարևորել են պատրաստվածության ու պաշտպանունակության բարձրացումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i89470-Իրանի_պահակազորի_և_բանակի_հրամանատարները_կարևորել_են_պատրաստվածության_ու_պաշտպանունակության_բարձրացումը
Իսլամական հեղափոխության պահակազորի և ԻԻՀ բանակի հրամանատարներն ընդգծել են կանխարգելիչ նպատակների և Իրանի շահերի դեմ ցանկացած հավանական սպառնալիքին դիմակայելու համար պատրաստվածության ու պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 13:59 Asia/Tehran
  • Իրանի պահակազորի և բանակի հրամանատարները կարևորել են պատրաստվածության  ու պաշտպանունակության բարձրացումը»

Իսլամական հեղափոխության պահակազորի և ԻԻՀ բանակի հրամանատարներն ընդգծել են կանխարգելիչ նպատակների և Իրանի շահերի դեմ ցանկացած հավանական սպառնալիքին դիմակայելու համար պատրաստվածության ու պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

«Սեփահ Նյուզ»-ի հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար, Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին, պահակազորի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների ուղեկցությամբ, երկուշաբթի օրն այցելել է բանակի գլխավոր հրամանատարության շտաբ, որտեղ հանդիպել ու բանակցել է ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավիի հետ:

Հանդիպման ժամանակ, բանակի և պահակազորի հրամանատարները գոհունակություն են հայտնել Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով  հանձնարարված առաքելությունների կատարման ընթացքում առկա միասնության, միատարրության ու սրտակցության կապակցությամբ, ինչը զայրացրել ու հուսահատեցրել է թշնամիներին և ձախողել Իրանի պաշտպանունակությունը թուլացնելու և Զինված ուժերում տարաձայնություն առաջացնելու  ուղղությամբ  նրանց ջանքերը:

Կիրակի օրը, Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին բարձր է գնահատել Իրանի բանակի գլխավոր հրամանատարության միավորող ու հեղափոխական դիրքորոշումը: