Շամխանի. Սիրիայում ահաբեկչության սպառնալիքի վերացման գործում Իրանն ու Ռուսաստանը որոշիչ դերակատարություն ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i89600-Շամխանի._Սիրիայում_ահաբեկչության_սպառնալիքի_վերացման_գործում_Իրանն_ու_Ռուսաստանը_որոշիչ_դերակատարություն_ունեն
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շաբաթ գիշեր Սոչիում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պաթրուշևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սիրիայում ահաբեկչության աճող սպառնալիքի վերացման գործում Իրանն ու Ռուսաստանը որոշիչ դերակատարություն ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 01:12 Asia/Tehran
  • Շամխանի. Սիրիայում ահաբեկչության սպառնալիքի վերացման գործում Իրանն ու Ռուսաստանը որոշիչ դերակատարություն ունեն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շաբաթ գիշեր Սոչիում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պաթրուշևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սիրիայում ահաբեկչության աճող սպառնալիքի վերացման գործում Իրանն ու Ռուսաստանը որոշիչ դերակատարություն ունեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Շամխանին անդրադարձել է Սիրիայում որոշ երկրների զինվորական անօրինական ներկայությանն ասելով. «Այս երկրները գործնականում թաքֆիրկան ահաբեկչության պարտված ճակատի հզորացման ուղղությամբ են աշխատում»:

Պաթրուշևն այս հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով տարբեր բնագավառներում Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ,  ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի սերտ ու ազդեցիկ համագործակցության փորձը չափազանց հաջող է եղել ու կարող է ներառել Միջին Ասիայի երկրների միջև քաղաքական ու ապահովական համագործակցությունների ոլորտը:

«Որոշ երկրներ դժգոհ են Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը հաջողվելուց և այս կազմակերպության համագործակցությանը հարվածելու համար համակողմանի ու կասկածելի ջանքեր են սկսել»,-հայտարարեց Փաթրուշևը:

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է. «ԱՄՆ-ն երկու երկրների կայունություն ստեղծող աշխատանքները սահմանափակելու նպատակով Իրանին ու Ռուսաստանին տնտեսական ու քաղաքական հարվածներ հասցնելու համար շարունակական ջանք է գործադրում, ինչն արդյունքի չի ունենալու»: