Ռոհանի .«ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են կողոպտել արաբական աշխարհի հարստությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i89648-Ռոհանի_._ԱՄՆ_ը_և_Արևմուտքը_փորձում_են_կողոպտել_արաբական_աշխարհի_հարստությունը
«ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են կողոպտել արաբական աշխարհի հարստությունը».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 09:08 Asia/Tehran
  • Ռոհանի .«ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են կողոպտել արաբական աշխարհի հարստությունը»

«ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են կողոպտել արաբական աշխարհի հարստությունը».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Չորեքշաբթի օրը «Թավրիզ-2018» միջոցառման պաշտոնական բացման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սիոնիստների ոճրագործությունը համարել է  սխալ մոտեցման հետևանք, ասելով .«Տարածաշրջանի որոշ երկրներ ենթադրում են, որ Սպիտակ տունը պետք է որոշում ընդունի Ասիայի արևմուտքի համար համոզված լինելով, որ չարագործ ու օկուպանտ մի ռեժիմ կարող է իշխել տարածաշրջանի ժողովուրդներին»:

Նշելով, որ Իրանն աշխարհին ապացուցել է, որ զանգվածային սպանության զենքերի չի ձգտում, Հասան Ռոհանին ասել է .«Աշխարհի հետ Իրանի կառուցողական ու ծավալուն գործակցությունը միայն միջուկային համաձայնության արդյունքը չէ: ԻԻՀ-ը մշտապես փորձել է ապահովել համատեղ շահերը , հայտարարելով , որ լավագույն ելքը երկկողմանի հաղթանակն է»:

Իրանի նախագահի ասածով, զբոսաշրջության զարգացումն աշխարհի հետ կառուցողական գործակցության ճանապարհներից մեկն է: «Զբոսաշրջությունը նպաստում է ախարհի և պատմության մասին ճիշտ ընկալումների ձևավորմանը».-ասել է նախագահ Ռոհանին:

Թավրիզը ճանաչվել է Իսլամական երկրների զբոսաշրջության 2018 թվականի մայրաքաղաքը: