Ռոհանի .«Թշնամիների գլխավոր դավադրությունը հուսալքություն առաջացնելն է»
ԻԻՀ նախագահի խոսքերով, այսօր Իրանի ժողովրդի դեմ թշնամիների գլխավոր դավադրությունը հուսահատություն առաջացնելն է»:
Իրանի օրինակելի աշխատավորների մեծարման արարողության ժամանակ, Հասան Ռոհանին անդրադարձել է ամերիկացի պետայրերի հակաիրանական հայտարարություններին, ասելով .«Մեծ հուսով ու հաջողությամբ ենք ավարտելու ընթացիկ տարին և չարակամներին հակառակ, ավելի մեծ շուքով ենք նշելու իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ ամյակը»:
Մայիսի մեկին նշվում է աշխատավորական համաշխարհային տոնը:
Հիշելով, որ իրանական 1397 թվականը հռչակվել է իրանական ապրանքի հովանավորման տարի, իրանի նախագահն ասել է.«Պետք է ավելի մեծ քայլեր անել իրանական ապրանքները հովանավորելու համար»:
«Մենք համոզված ենք, որ մարդկությունը փայլուն ապագա ունի: Սա է մեր և նրանց տարբերությունը, ովքեր պատմության համար մութ ապագա են կանխատեսում».ասել է ԻԻՀ նախագահը: