Իրանի ու Ֆրանսիայի նախագահներն ընդգծեցին Թեհրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը
ԻԻՀ և Ֆրանսիայի նախագահներն ընդգծեցին երկու ժողովուրդների շահերի շրջագծում և կողմերի հետաքրքրող բոլոր բնագավառներում Թեհրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել են, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների ամրապնդումը յուրահատուկ նշանակություն ունի Իրանի համար: «Նկատի առնելով քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում ու նաև տարածաշրջանի հետ կապված հարցերում երկու երկրի համագործակցության համար չափազանց լավ պոտենցիալը, Թեհրանը վճռակամ է բոլոր բնագավառներում ընդլայնել Փարիզի հետ համագործակցությունը». ասել է նա:
ԻԻՀ նախագահի խոսքերով, ՀԳՀԾ-ի հաստատուն մնալը խթան կհանդիսանա տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ամրապնդման համար: «Բոլոր երկրների հետ Իրանի հարաբերությունների հիմքը դրված է վստահության վրա և ՀԳՀԾ-ն Իրանի ու արևմտյան երկրների միջև վստահության կարևոր հիմնասյունն է». ասել է նա:
«Իրանը վերջին օրերին բանկային հարաբերությունների, արտարժույթի ու տնտեսական այլ հարցերի շուրջ չափազանց կարևոր որոշումներ է ընդունել և պատրաստ է ցանկացած որոշման համար, որ ԱՄՆ-ն կընդունի մայիսի 12-ին»-հայտարարել է Ռոհանին ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի դեմ ամերիկացիների դիրքորոշումը կոպտորեն ոտնահարում է 7 երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Ռոհանին ընդգծել է, որ 2025 թվականից հետո ՀԳՀԾ-ի ճակատագիրը կորոշեն միջազգային օրենքներն ու Իրանն իր ստանձնած պարտավորություններից վեր որևէ այլ սահմանափակություն չի ընդունելու: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն ու դրա պատրվակով որևէ այլ թեմա բանակցության առարկա չի կարող դառնալ»:
Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կրկին ընդգծելով կողմերին հետաքրքրող բոլոր բնագավառներում Թեհրան-Փարիզ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն, ասել է. «ԵՄ-ն ու մասնավորապես Ֆրանսիան, լիարժեքորեն պաշտպանում են ՀԳՀԾ-ն ու մտադիր են մնալ այդ համաձայնության մեջ»:
«Ֆրանսիան ձգտում է կայուն Միջին Արևելքի ու հավատացած է, որ ՀԳՀԾ-ն տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար կարևոր օրինակ կարող է ծառայել ու պիտի պահպանվի և բոլոր կողմերը պիտի դրան հավատարիմ մնան»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: