Էրաղչի.«ՀԳՀԾ-ի առկա իրավիճակը հանդուրժելի չէ»
Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ի առկա իրավիճակը հանդուրժելի չէ, անկախ նրանից թե ԱՄՆ-ը մնալու է ծրագրում, թե հրաժարվելու է դրանից: Իրանը հատուկ միջոցառումներ է ձեռնարկելու»:
Աբբաս Էրաղչին երկուշաբթի օրն ավելացրել է.«ԻԻՀ-ը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բոլոր պայմանների համար համապատասխան տարբերակ է պատրաստել»:
«Մայիսի 12-ին ՀԳՀԾ-ի համար տարբեր հավանականություններ կան և ԻԻՀ-ի բոլոր պատասխանատուները միասնական են ՀԳՀԾ-ից հրաժարվելու կամ միջուկային համաձայնությունում ԱՄՆ-ի մնալու տարբերակների հարցում». ասել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին թարմացրել է հակաիրանական պատժամիջոցների կասեցման որոշումը, սակայն եվրոպական երկրներին զգուշացրել է, որ իր ցանկությամբ ՀԳՀԾ-ն չփոփոխելու դեպքում, հաջորդ ժամկետում ՝ 2018 թվականի մայիսի 12-ին դուրս է գալու միջուկային համաձայնությունից: