Իրանի պաշտպանության նախարարը պատասխանել է Նեթնայահուի անհիմն հայտարարություններին
ԻԻՀ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ղոդսը օկուպացնող ռեժիմին ու նրա աջակիցներին.«Հեռու մնացեք սադրիչ քայլերից ու վտանգավոր վարվելակերպից, քանի որ Իրանը անակնկալ պատասխան է տալու, որի դեպքում դուք կզղջաք»:
Երկուշաբթի օրը քարոզչական բնույթ կրող քայլով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենքի պարտադրման գաղտնի ծրագիր ունի:
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, պատասխանելով Բենիամին Նեթանյահույի անհիմն հայտարարություններին ու հրահրող քայլերին, ասել է.«Նեթանյահույի ցուցադրական քայլը Իսրայելի ռեժիմի կողմից իր հին սցենարի՝ բռնահարված պաղեստինցիների դեմ գործած աններելի հանցանքներն ուրիշների վրա բարդելու շարունակությունն է»:
Անդրադառնալով նաև Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունների ճշգրիտ գործադրման փաստին, Իրանի ՊՆ-ն հավաստել է. «Մինչդեռ աշխարհը տեսնում է Իրանի կառուցողական համագործակցությունը, ամերիկացիները ցույց տվեցին, որ չի լինի նրանց խոստումներին վստահել և այդ խոստմնադրժությունը կարող է վտանգավոր լինել միջազգային համակարգի համար»:
Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է.«Ղոդսն օկուպացնող ռեժիմի պաշտանյաները շատ լավ հասկացել են, որ միչև 1979թ. իրենց ծավալապաշտական քաղաքականություններում ձեռք բերած առերևույթ հաջողություններով հանդերձ, մինչ այսօր ոչ մի պատերազմում չեն հաղթել և իրենց անօրինական նպատակների իրագործման հարցում օրըստօրե նահանջ են արձանագրում, և այս ընթացքը շարունակվելու է»: