Որոշ երկրների գործելաոճը հարցականի տակ է տանում NPT-ում մնալու առավելությունները. Նաջաֆի
https://parstoday.ir/hy/news/iran-i90536-Որոշ_երկրների_գործելաոճը_հարցականի_տակ_է_տանում_npt_ում_մնալու_առավելությունները._Նաջաֆի
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Որոշ երկրների խտրական մոտեցումը և Սիոնիստական Ռեժիմի նման պայմանագրից դուրս գտնվող երկրներին ցուցաբերվող աջակցությունը հարցականի տակ է տանում NPT-ում մնալու առավելությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2018 03:07 Asia/Tehran
  • Որոշ երկրների գործելաոճը հարցականի տակ է տանում NPT-ում մնալու առավելությունները. Նաջաֆի

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Որոշ երկրների խտրական մոտեցումը և Սիոնիստական Ռեժիմի նման պայմանագրից դուրս գտնվող երկրներին ցուցաբերվող աջակցությունը հարցականի տակ է տանում NPT-ում մնալու առավելությունը»:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը Ժնևում Միջուկային տարածումն արգելող պայմանագրի (NPT) վերատեսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նիստում զգուշացնելով միջուկային զենք արտադրող երկրներին, ընդգծել է. «Ցավոք սրտի նկատվում է, որ NPT-ին անդամակցությունը ԱԷՄԳ-ի վերահսկողության պայմանագրերի գործադրումը, լրացուցիչ արձանագրության գործադրումն ու  որոշ դեպքերում առավել վերահսկողությանն ու սահմանափակություններին համաձայնելը, որևէ առավելություն չի ունենում»:

ԻԻՀ ներկայացուցիչն անդամ երկրներին կոչ է արել Սիոնիստական Ռեժիմին պայմանագրի անդամ դարձնելու, այդ ռեժիմի միջուկային կառույցները գործակալության վերահսկողության տակ դնելու կապակցությամբ վերատեսության նախկին համաժողովների ընդունած որոշումների գործադրման ուղղությամբ ջանք գործադրել և հայտարարելով, որ Իսրայելի ռեժիմի պայմանագրին չանդամակցելը և վերահսկողության չենթարկվող միջուկային կառույցների գոյությունը վտանգում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և միջուկային զենքերի ապատարածման համակարգը, այդ ռեժիմի հետ միջուկային բնագավառում համագործակցությունը պայմանագրի կոպիտ ոտնահարում է բնութագրել:

Նաջաֆին հիշեցրել է ԱՄՆ-ի ճնշումների ու սպառնալիքի պատճառով NPT-ի 10-րդ կետի համաձայն այդ պայմանագրից Հյուսիսային Կորեայի հրաժարման դեպքը, նշելով. «Ապագայում պայմանագրից երկրների հավանական հրաժարումը կանխելու ամենաազդեցիկ միջոցը պայմանագրի բոլոր կետերն առանց երկակի ու խտրական ստանդարտների գործադրման հանձնելու ուղղությամբ անդամ երկրների համատեղ ջանքը կարող է լինել»:

NPT-ի 10-րդ կետն անդամ երկրներին թույլատրում է իրենց կենսական շահերը վտանգվելու դեպքում հրաժարվել պայմանագրի անդամակցությունից: