Խաղաղ միջավայրում ընտրությունների կազմակերպումը Լիբանանի ժողովրդի կարևոր նվաճումներից է. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Լիբանանի խորհրդարանական ընտրություններին լայնածավալ մասնակցության կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի կառավարությանն ու մեծ ժողովրդին: Նա նշել է, որ այս ընտրությունը մեծ հաղթանակ է տարբեր խմբերից ու քաղաքական տարբեր հոսանքներից բաղկացած Լիբանանի ողջ ժողովրդի համար:
Բահրամ Ղասեմին հավելել է. «ԻԻՀ-ն հավատացած է, որ տարածաշրջանի ներկա պայմաններում խաղաղ միջավայրում ընտրությունների կազմակերպումը ժողովրդավարության գործընթացում մեծ նվաճում է համարվում Լիբանանի ողջ ժողովրդի համար»:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը:
Նախնական արդյունքների համաձայն Հեզբոլլահն ու նրա դաշնակից ուժերը ձեռք են բերել խորհրդարանի 128 մանդատների ավելի քան կեսը:
Հեզբոլլահն ու «Ամալ» շարժումն այս ընտրություններին մասնակցեցին «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» (Հույս և հավատարմություն) միասնական ցուցակով:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած «Ալ-Մուսթաղբալ» հոսանքը կորցրել է իր խորհրդարանական մանդատների ավելի քան մեկ երրորդը՝ պահելով 21 խորհրդարանական տեղ:
Ընտրություններին ՀՅԴ-ի կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը խորհրդարան մուտք գործելու բավարար ձայներ են հավաքել: