Շամխանի .«ՀԳՀԾ-ի տապալումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից»
https://parstoday.ir/hy/news/iran-i90946-Շամխանի_._ՀԳՀԾ_ի_տապալումը_չի_բխում_Միացյալ_Նահանգների_շահերից
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը զգուշացրել է Եվրոպայի ընչաքաղցության մասին: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի տապալումը չի բխում ԱՄՆ շահերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 13:25 Asia/Tehran
  • Շամխանի .«ՀԳՀԾ-ի տապալումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը զգուշացրել է Եվրոպայի ընչաքաղցության մասին: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի տապալումը չի բխում ԱՄՆ շահերից»:

Ծովակալ Ալի Շամխանին ասել է.«Եթե ԱՄՆ-ը սկսի Իրանի դեմ գործել, ապա ԻԻՀ-ը պասիվ չի մնալու»:

Միջուկային համաձայնության հետ կապված Թրամփի հավանական որոշման մասին Շամխանին ասել է .«Թվում է , որ Թրամփը և ԱՄՆ կառավարությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում երեք զուգահեռ ռազմավարության են հետևում»:

Ըստ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, «Իրանի համար ՀԳՀԾ-ի շահերը վերացնելու և նվազագույնի հասցնելու», «Միջուկային համաձայնության ուղղությամբ ԻԻՀ-ից նոր արտոնություններ կորզելու» և «ՀԳՀԾ-ի վարկաբեկման» ռազմավարություններն ԱՄՆ-ի երեք քաղաքական ուղղություններն են:

Նշելով, որ եվրոպացիների թույլ տված մեծ սխալը՝ Թրամփի երկրորդ ռազմավարությանն ուղեկցելն է, Շամխանին ավելացրել է.«Հավանաբար Թրամփին գոտեպնդում է այդ ուղեկցումը և իր որոշման մասին հայտնելու ելույթում, հավանաբար ԱՄՆ նախագահը փորձելու է հեռանալ երրորդ ռազմավարությունից, սակայն պարզ է, որ նրանք համոզված են, որ ԻԻՀ-ը կտրականապես կանգնելու է այդ մարտավարության դեմ: Նվազագույնն այն, որ Իրանը մերժելու է նոր պայմանները»: