Լարիջանի .«Թրամփի քայլն ամոթալի էր ԱՄՆ-ի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i91020-Լարիջանի_._Թրամփի_քայլն_ամոթալի_էր_ԱՄՆ_ի_համար
«ԱՄՆ նախագահի քայլերն ամոթալի են մի երկրի համար, որն աշխարհը կառավարելու հավակնություն ունի : ԱՄՆ ժողովուրդն ունի նարսիստ ու քաղաքականությունում անփորձ նախագահ»-ասել է Ալի Լարիջանին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 09, 2018 12:37 Asia/Tehran
  • Լարիջանի .«Թրամփի քայլն ամոթալի էր ԱՄՆ-ի համար»

«ԱՄՆ նախագահի քայլերն ամոթալի են մի երկրի համար, որն աշխարհը կառավարելու հավակնություն ունի : ԱՄՆ ժողովուրդն ունի նարսիստ ու քաղաքականությունում անփորձ նախագահ»-ասել է Ալի Լարիջանին:

Չորեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Բոլորը լսեցին Դոնալդ Թրամփի անհիմն խոսքերը: Ավելի քան մեկ տարի է նա դիվանագիտական շոու է բեմադրում»:

«ԱՄՆ նախագահը մի օր ՄԱԿ-ում աշխարհի երկրների ղեկավարների ներկայությամբ հայտարարում է , որ ոչնչացնելու է Հյուսիսային Կորեայի ժողովրդին,  ծաղրում է այդ երկրի առաջնորդին, իսկ հաջորդ օրը մոռանալով իր բոլոր խոսքերը, հայտարարում է , թե նա հարգալից մարդ է, որ հետ կարելի է բանակցել»-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:

«Մի օր Թրամփը Եվրամիությանը սպառնում է ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելով , մյուս օրը հայտարարում է , որ այդ օրենքը չի գործում դաշնակիցների համար: Ապա հայտարարում է , որ մոտ ապագայում դուրս է գալու Սիրիայից, իսկ երկու օր անց, ռմբակոծում է այդ երկրի որոշ շրջանները».-ասել է Ալի Լարիջանին: