Գեներալ Բաղերի .«ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,՝ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ն ընդունել է աշխարհի հետ հաշվի նստելու համար, սակայն ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»:
Չորեքշաբթի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահի քայլին, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին նշել է«Թրամփի այդ քայլով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է իրավացի»:
«Իրանում ներկա անվտանգությունն ու կայունությունն երկրի զինված ուժերի հզորության արդյունքն է և ոտնձգիչներին դիմադրելու համար ԻԻՀ պաշտպանական ուժի հետ կապված ոչ մի կասկած չկա.»-հավաստիացրել է գեներալ Բաղերին:
Նշելով, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը սաուդցիների գումարներով ԱՄՆ-ին խրախուսել է հարձակվել Իրանի վրա, գեներալ Բաղերին հավաստիացրել է.«Ամերիկացի բանակայիններն իրենց անմիտ նախագահին համոզել են, որ Իրանի վրա հարձակումը մեծ զոհեր է ունենալու : Իրանի հետ պատերազմի ոչ մի արդյունք չի ունենալու»: