Իսլամական խորհրդարանի պատգամավորները հաղորդագրություն են տարածել
https://parstoday.ir/hy/news/iran-i91026-Իսլամական_խորհրդարանի_պատգամավորները_հաղորդագրություն_են_տարածել
Իսլամական խորհրդարանի պատգամավորներն Իրանի կառավարությունից պահանջել են իրականացնել «ՀԳՀԾ-ի իրագործման համապատասխան ու փոխադրաձ քայլի մասին օրենքի» երրորդ հոդվածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 08:23 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանի պատգամավորները հաղորդագրություն են տարածել

Իսլամական խորհրդարանի պատգամավորներն Իրանի կառավարությունից պահանջել են իրականացնել «ՀԳՀԾ-ի իրագործման համապատասխան ու փոխադրաձ քայլի մասին օրենքի» երրորդ հոդվածը:

Իսլամական խորհրդարանի չորեքշաբթի օրվա նիստում, պատգամավորները հաղորդագրություն են տարածել , որտեղ դատապարտվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումը: Հաղորդագրությունում նշված է.«ԱՄՆ նախագահը միջուկային համաձայնությունից դուրս գալով խախտել է միջազգային օրենքներն, ապացուցելով, որ այդ երկրի կառավարությունը, Սիոնիստական ռեժիմը, տարածաշրջանի որոշ պետություններ և Մոնաֆեղին խմբավորումը կանգնած են Իրանի դեմ ճակատում»:

«Անկասկած դա լուրջ մարտահրավեր է համաձայնությունը ստորագրող եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի համար, առ այն թե արդյոք նրանց կանգնելու են ԱՄՆ նախագահի ընչաքաղցությունների դեմ, որպեսզի բաց մնան բանակցության դռները, թե պաշտպանելու են Թրամփի անտրամաբանական քայլերը».-ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն «ՀԳՀԾ-ի իրագործման համապատասխան ու փոխադարձ քայլի մասին օրենքի» երրորդ հոդվածի, Իրանի կառավարությունը պարտականություն ունի դիտարկել ՀԳՀԾ-ի մյուս կողմից անհավատարմությունը և քայլեր անել Իրանի ժողովրդի իրավունքների հարգման ուղղությամբ ՝ դադարեցնելով կամավոր համագործակցությունը: