ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i91110-ՀԳՀԾ_ն_պահպանելու_համար_Եվրոպան_սահմանափակ_ժամանակ_ունի._Ռոհանի
ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը ցինիզմ է բնութագրել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի և պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ու հայտարարի ՀԳՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կապակցությամբ իր պարզ ու կտրուկ դիրքորոշումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 02:45 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի. Ռոհանի

ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը ցինիզմ է բնութագրել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի և պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ու հայտարարի ՀԳՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կապակցությամբ իր պարզ ու կտրուկ դիրքորոշումը»:

Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահի կողմից հաստատված հեռախոսակապի ընթացքում  նշել է, որ Իրանի և ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներն ու փորձագիտական խմբերը մի քանի շաբաթ  սեղմ ժամկետում իրարահաջորդ նիստեր գումարելով, պիտի քննարկեն ՀԳՀԾ-ի հետ կապված կարևոր հարցերը և այդ կապակցությամբ հստակ ու թափանցիկ որոշման հանգեն:  «ՀԳՀԾ-ի  հետ կապված հարցերում, այդ թվում նավթի վաճառքի, բանկային հարաբերությունների, ներդրման ու ապահովագրության պես բնագավառներում պիտի հստակ կերպով պարզաբանվեն ու երաշխավորվեն Իրանի շահերը». ասել է Ռոհանին:

«Եթե Իրանն ու ԵՄ-ն սահմանափակ ու հստակ ժամկետներում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ընդհանուր հայտարարի գան, երկու կողմերի միջև առավել լայն համագործակցությունը հնարավոր կլինի»,-հայտարարել է Ռոհանին նշելով, որ հստակ ու թափանցիկ կերպով պիտի հայտարարվի ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլին դիմակայելու համար Իրանում ներդրում կատարած և պայմանագրեր կնքած արտասահմանյան ընկերությունների որոշման մասին:

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Այսօր ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ պատմական պատասխանատվություն ենք կրում և պատմությունը կապացուցի, որ Թրամփը մեծ սխալ է թույլ տվել: Դժբախտաբար, ԵՄ-ն կորցրեց ՀԳՀԾ-ն պահպանելու համար չորսամսյա հնարավորությունը և դա միայն ծախսեց ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում մնալու հարցում համոզելու վրա». ասել է նա:

Հեռախոսազրույցի ժամանակ Էմմանուել Մակրոնը ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ասել է. «Եվրոպական երկրները հավաքական կերպով իրենց բողոքն են հայտնել այս որոշման հանդեպ »:

Մակրոնը նշել է, որ Թրամփի  որոշումը հակասություններ է առաջացրել նաև  ԱՄՆ-ում: Ընդգծելով ՀԳՀԾ-ի  պահպանման և իրենց ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը, նա հավելել է.«Եվրոպան միասնական կերպով ձգտելու է ՀԳՀԾ-ի գոյատևմանն ու պահպանմանը»: