Իրանի ԱԳ նախարարություն.«ԱՄՆ-ն զղջալու է»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն զղջալու է ՀԳՀԾ-ից դուրս գալու քայլի համար»:
Հինգշաբթի օրը, քննադատելով ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի քայլը, Բահրամ Ղասմին ասել է.«Աշխարհի բնակչությունը մեկ անգամ ևս մի պարզ ու կարևոր ուղերձ ստացավ ԱՄՆ-ի իշխանությունից և հատկապես Դոնալդ Թրամփի: Ուղերձ առ այն, որ ԱՄՆ-ն վստահելի երկիր չէ և աշխարհի բոլոր ժողովուրդներին ու պետությունները չեն կարող վստահ լինել, որ երբևէ կիրագործվեն ԱՄՆ-ի տված խոստումները, ստանձնած հանձնառությունները ու նույնիսկ կնքած համաձայնությունները»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«ԱՄՆ-ի իշխանությունը ցույց տվեց, որ ՄԱԿ-ի և ԱԽ-ի բանաձևերը ոչ մի նշանակություն չունեն այդ երկրի համար և սա ՄԱԿ-ին ու նրա բոլոր անդամներին ուղղված վիրավորանք է:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը շեշտել է.«Հետևելով դիմադրողական տնտեսության սկզբունքներին, Իրանն ամբողջ կարողությամբ քայլելու է առաջադիմության ճանապարհով, ինչը կարող է ամրապնդել ԻԻՀ տնտեսության հիմքերը»: