Հոգևորականները և հոգևոր դպրոցների աշակերտները դատապարտել են Դոնալդ Թրամփի որոշումը
Այսօր Իրանի Խորասան Ռազավիի իսլամական ճեմարանի ու Համադանի հոգևորականները և հոգևոր դպրոցների աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել ՀԳՀԾ-ից հեռանալու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշման դեմ:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը հայտարարեց ՀԳՀԾ-ի անարդյունավետության մասին և Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, ստորագրեց Միջուկային համաձայնությունից իր երկրի դուրս գալու հրամանագիրը:
Խոռասան Ռազավի նահանգում Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սեյեդ Ահմեդ Ալամ Ալ-Հոդան, այսօր Մաշհադ քաղաքում կայացած հանրահավաքի ընթացքում ասել է, որ ՀԳՀԾ-ն վնասել է թշնամուն և ԱՄՆ-ը փորձում էր աշխարհին ահաբեկելով Իրանի դեմ կոալիցիա ստեղծել, սակայն ձախողեց: Հավաքի ընթացքում հոգևորականները կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի խոստմնադրժության դեմ:
Իրանի իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը ժողովրդին կոչ է արել մասնակցել հակաիմպերիալիստական և ԱՄՆ-ի ուխտադրժության առիթով կայանալիք ցույցին, որը կանցկացվի ուրբաթօրյա աղոթքից հետո: