ՀԳՀԾ-ում Իրանի շահերը պիտի երաշխավորվեն. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i91196-ՀԳՀԾ_ում_Իրանի_շահերը_պիտի_երաշխավորվեն._Ռոհանի
ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ում Իրանի շահերը մանրակրկիտ ու հստակ կերպով պիտի երաշխավորվեն, եվրոպական երկրներին, մասնավորապես Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային կոչ արեց սահմանափակ ժամկետում հայտարարել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո միջազգային այդ համաձայնությունում Իրանի շահերի ապահովման ու երաշխավորման մասին իրենց հստակ դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 03:03 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ում Իրանի շահերը պիտի երաշխավորվեն. Ռոհանի

ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ում Իրանի շահերը մանրակրկիտ ու հստակ կերպով պիտի երաշխավորվեն, եվրոպական երկրներին, մասնավորապես Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային կոչ արեց սահմանափակ ժամկետում հայտարարել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո միջազգային այդ համաձայնությունում Իրանի շահերի ապահովման ու երաշխավորման մասին իրենց հստակ դիրքորոշումը:

«ՀԳՀԾ-ի հետ առնչվող կարևոր հարցերում, այդ թվում նավթի ու գազի վաճառքի, պետրոքիմիայի և բանկային հարաբերությունների հետ կապված Իրանի շահերը պիտի հստակեցվեն ու երաշխավորվեն»,-հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հասան Ռոհան

ԻԻՀ նախագահը հավելել է, որ այդ հարցերը մի քանի շաբաթյա ժամկետում պիտի քննարկվեն ու եզրակացվեն Իրանի ու եվրոպական երկրների ԱԳ նախարարների, նաև փորձագիտական խմբերի նիստերում:

Ռոհանին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը միջազգային օրենքներին ու  դիվանագիտական նորմերին հակասող չկշռադատված քայլ է համարել: Նա ընդգծել է. «Եթե որոշված լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով ամրագրված համաձայնությունը մեկ խոստումնադրժությամբ այսպես ոտնահարվի, միջազգային ասպարեզում դրա հետևանքները ծանր կլինի»:

Հեռախոսազրույցի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ, ընդգծել է. «ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ միջազգային համաձայնությանը»:

«ՀԳՀԾ-ի պահպանումն ու հարատևումը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը միևնույն ժամանակ ընդգծելով տարածաշրջանային հարցերում Իրանի ու Գերմանիայի միջև երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը: